Բաքվում ընթանում է գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի շինծու քրգործով հերթական նիստը
Jun 30, 2021
1 min read

Ադրբեջանում շարունակվում են հայ գերիների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով դատավարությունները։ Այսօր Բաքվում մեկնարկել է հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի ապօրինի քրգործով հերթական նիստը։ Այն ընթանում է Յասամալի շրջանային դատարանի շենքում՝ դատավոր Էլբեյ Ալլահվերդիևի նախագահությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայ գերիները ցուցմունք են տալիս։
Ադրբեջանը հայ գերիներին մեղադրում է Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և այլ հանցագործությունների կատարման համար։























Comments