top of page

Հրդեհ՝ Բամբակաշատ գյուղում

  • Jul 22, 2021
  • 1 min read

ree

Հուլիսի 22-ին, ժամը 14:48-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է հացատան տանիք:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:16-ին, մարվել՝ 15:39-ին: Այրվել են հացատան տանիքում կուտակած մոտ 100 հատ խաղողի չորացած ճյուղերի (արքատ) խուրձ և հացատան տանիքի (100 քմ) փայտե կառուցատարրերի մոտ 20 քմ հատվածը։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page