Երեքուկես տարում բանակում մահացել է 144 զինվոր. զոհվածների տվյալները դեռ լրացվում են․ «NEWS.am»

Վերջին երեքուկես տարում բանակում արձանագրվել է զինծառայողների՝ ծառայության հետ կապված 144 մահվան դեպք, որից միայն 86–ը՝ 2020–ի ընթացքում և 2021–ի ութ ամիսներին։ Ներկայացված ցուցանիշում ներառած չեն 2020թ. պատերազմական գործողությունների ընթացքում արձանագրված մահվան դեպքերը։ Այդ մասին գրում է NEWS.am–ը՝ ամփոփելով գրավոր հարցմանն ի պատասխան դատախազությունից ստացված տվյալները։
2018 թվականի ընթացքում արձանագրվել է 38 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ, 1-ը՝ սպանություն, 11-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր, 6-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 2-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով տեղի ունեցած դեպքեր, 3-ը՝ հիվանդությունների հետևանքով մահվան դեպքեր, 2-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումներ, 1-ը՝ ականի պայթյուն, 3-ը՝ դժբախտ պատահարներ, 2-ը՝ թռիչքների կամ դրանց նախապատրաստման կանոնների խախտումներ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։























Comments