top of page

Բանգլադեշում շենքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կա առնվազն 7 զոհ

  • Jun 28, 2021
  • 1 min read

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն յոթ մարդ է զոհվել, 52-ը՝ տուժել, հաղորդում է Daily Star-ը՝ վկայակոչելով իշխանություններին:


Պայթյունի հետևանքով տուժած շենքում գործում էին էլեկտրոնիկայի առևտրի սրահ, մսի վաճառակետեր, ռեստորան և հրուշակձեղենի արտադրամաս: Խանութներն ամբողջությամբ ավերված են, դրանցից մնացել են միայն փլատակներ։


Պայթյունը կարող էր տեղի ունենալ էլեկտրոնիկայի սրահում կամ առևտրային կետում գազի մեծ կոնցենտրացիայի պատճառով, ասվում է հրապարակման մեջ:


Դեպքի վայրում աշխատում է հրշեջների 14 բրիգադ։ Վիրավորներին հոսպիտալացրել են։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page