top of page

Բաքվում փակվել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը

Oct 5, 2021
1 min read

Ադրբեջանում փակվել է Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի ներկայացուցիչ Օջագ Նեժաթի՝ տեղի գրասենյակը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:


Այսօր ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ ստուգումներ են իրականացվել Հուսեյնիյա թաղամասում գտնվող մզկիթում, որտեղ տեղակայված է գրասենյակը, և երկրպագության վայրը փակվել է:


Ադրբեջանի ՆԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ պարզվել է՝ կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը քաղաքի որոշ շրջաններում վերջին օրերին մեծացել է: Նրա խոսքով՝ նման վայրերից մեկը տվյալ մզկիթն է եղել: Այդ իսկ պատճառով այն փակվել է:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page