Բաքվում հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի դեմ կեղծ մեղադրանք են մշակել

Բաքվում շարունակվում են հայ ռազմագերիների դեմ դատավարությունները։ Գործերից մեկով մեղադրյալի կարգավիճակում են Լյուդվիգ Մկրտչյանը, Ալյոշա Խոսրովյանը և, ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկատվության համաձայն, նրանց փորձ է արվում վերագրել հնարավոր ու անհնար տարբեր մեղադրանքներ։
Մասնավորապես՝ քրեական գործով մեղադրանքը կարվել է ադրբեջանցիների ցուցմունքների հիման վրա, որոնց թվում հիշատակվում է ադրբեջանցի մի նախկին ռազմագերու, այսպես կոչված, վկայությունները։ Նա նշել է, թե, իբր, 1994 թվականին Բաքվի մետրոյի պայթեցումը ադրբեջանցու կողմից կատարվել հայ զինվորականի հանձնարարության հիման վրա։
Ցուցմունքի մասին հրապարակել է «minval.az»-ը, թե, իբր, 1990-ականներին գերեվարված ադրբեջանցիներից մեկը՝ Զահիդ Հասանովը ասել է , թե իրենց հետ գերեվարված Ազեր Ասլանովը, հավաքագրվել էր հայկական հատուկ ծառայությունների կողմից, որի հետ իբր առանձնազրույցները տեղի են ունեցել Սամվել Բաբայանի աշխատասենյակում, ինչին ներկա է եղել նաեւ Լյուդվիգ Մկրտչյանը և Բաքվի մետրոն պայթեցնելու հանձնարարություն տվել։ Գտել են հայկական կողմում նախկինում գերության մեջ եղած ադրբեջանցու, որն էլ տվել է այն ցուցմունքը, ինչն անհրաժեշտ է եղել ադրբեջանական դատախազությանը՝ հայ ռազմագերիների վրա գործեր կարելու համար։























Comments