top of page

Բաքվի պատասխանը Մայր Աթոռին

Apr 28, 2021
1 min read

Ինչպես հայտնի է, կիրակի օրը Դադիվանքում պետք է տեղի ունենար քահանայական ձեռնադրություն, սակայն ադրբեջանական կողմը, համավարակի պատճառաբանությամբ արգելել է ուխտավորներին Դադիվանք մտնել: Արգելվել է նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ձեռնադրություն կատարել Դադիվանքում: Լուրը հաստատել է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսնակ Վահրամ ավագ քահանա Մելիքյանը, հայտարարելով, որ Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի այսօրինակ կեցվածքը: Եվ ահա, ադրբեջանական Caliber լրատվական կայքում, որը հանդիսանում է Ալիեւների քարոզչական համակարգի մի մասը, հրապարակում է հայտնվել, որով ըստ էության հակադարձվում է Մայր Աթոռին:


Ըստ այդմ, Բաքվից հայտարարել են, որ արգելքի պատճառն այն է եղել, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ծպտված կերպով, ներկայանալով որպես ուխտավոր այցելած է եղել Աղօղլանի վանական համալիր, այնտեղ ինչ որ տեսանյութ է նկարահանել, որը հետո հրապարակել է իր թվիթերյան էջում, որից հետո էլ արդեն ադրբեջանական կողմը արգելել է ամսի քսանհինգին Դադիվանք այցելությունը: Հրապարակման մեջ սպառնալից ակնարկ կա, որ ադրբեջանական կողմն առհասարակ կարող է արգելել իր տարածքում գտնվող կրոնական կառույցներ հայերի մուտքը:


Նյութի աղբյուրը՝ Հրապարակ

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page