top of page

Բարի գալուստ ՀՀՇ-ական ժամանակների նիկոլական արդարադատություն. Արթուր Ղազինյան

  • Nov 6, 2021
  • 1 min read

Updated: Nov 7, 2021



Այլևս կարելի է արձանագրել, որ ՀՀ դատական համակարգում վերջին 25 տարիներին կատարված բոլոր բարեփոխումները զրոյացված են, իսկ այդ նպատակով ԵՄ, GIZ, USAID և սյլ միջազգային կազմակերպությունների հատկացրած հարյուրավոր միլինավոր դոլարները՝ փոշիացված: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:


«Երեկ Գորիսում էինք, մասնակցում ենք Առուշ Առուշանյանի գործով իրավական աբսուրդի վերածված դատական նիստին:


Նիստը դատական համար չէր կարելի, քանի որ դատարանը վերածվել էր մեղադրող կողմի և ուշադիր հետևում էր Երևանից ժամանած դատախազի բոլոր ցուցումներին և ենթարկվում բրա բոլոր պահանջներին:


Ի վերջո դատարանը, դատախազի հետ նախնական համաձայնության գալով, խմբային շահերից ելնելով և չարաշահելով իր լիազորությունները, 4 ժամ խորհրդակցական սենյակում փակվելու հետո երկնեց Վիշինսկու մեթոդներով մշակված խայտառակ ակտ. առանց դատաքննության հիմնավոր համարեց դատախազի կողմից Առուշանյանին առաջադրված քաղաքական մեղադրանքի կասկածը և պետբյուջե գանձեց 2 միլիոն դրամ գրավը:


Այլևս կարելի է արձանագրել, որ ՀՀ դատական համակարգում վերջին 25 տարիներին կատարված բոլոր բարեփոխումները զրոյացված են, իսկ այդ նպատակով ԵՄ, GIZ, USAID և սյլ միջազգային կազմակերպությունների հատկացրած հարյուրավոր միլինավոր դոլարները՝ փոշիացված:


Բարի գալուստ հհշ-ական ժամանակների նիկոլական արդարադատություն . . .»,- գրել է նա:





Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page