top of page

Բաշինջաղյան փողոցում դանակահարություն կատարած անձը ներկայացել է ոստիկանություն

  • Jun 24, 2021
  • 1 min read


Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժին հունիսի 15-ին, կեսգիշերն անց, հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ձախ հատվածի ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա մի տղամարդ:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:


Օպերատիվ խումբը հիվանդանոց էր մեկնել, սակայն տուժողն ի վիճակի չէր եղել հաղորդում տալու: Կրիմինալ դեպքերի մատյանում նշված էր, որ նա Բաշինջաղյան փողոցում էր վնասվածքը ստացել։ Բժշկի հետ զրուցելուց և համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո քրեական հետախույզները Բաշինջաղյան փողոց մեկնեցին, ճշտեցին` դեպքը որտեղ և ինչ հանգամանքներում էր եղել:


Պարզվեց, որ հունիսի 14-ին, ժամը 23.30-ի սահմաններում, հիշյալ փողոցի տներից մեկի մոտ ծագած վեճի ժամանակ տուժողին դանակահարել էր Միրաքյան փողոցի 26-ամյա մի բնակիչ:

Հարուցվեց քրեական գործ: Բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 21-ին կասկածվողը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին: Նա տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page