top of page

Բաթումիում դանակահարված հայ դպրոցականին վիրահատել են

  • Jul 5, 2021
  • 1 min read


Բաթումում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով դանակահարված հայ տղային` Մարտունիկ Ուստյանին վիրահատել են. նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։


Նրա խոսքով` ադրբեջանցիները` 5-6 հոգով են եղել, մոտեցել են 3 անչափահաս հայ տղաներին և, իմանալով, որ նրանք հայեր են, սկսել են հարցուփորձ անել, թե` «Ղարաբաղը մե՞րն է, թե՞ ձերը»։ Դրանից հետո վիճաբանություն է սկսել, որից հետո ադրբեջանցիներից մեկը դանակահարել է Մարտունիկին։


Ի դեպ, Վրաստանի իրավապահները որևէ հայտարարություն չեն տարածել դեպքի առնչությամբ։

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page