top of page

Բախվել են Ford Transit-ն ու Nissan Teana-ն. վերջինս կողաշրջված վիճակում հայտնվել է ճահճուտում

  • Nov 13, 2021
  • 1 min read

ree

Նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 27 կմ հատվածում, բախվել են Ծովակ գյուղի բնակիչ, 40-ամյա Պարույր Մխիթարյանի վարած Nissan Teana մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Կարեն Աղաջանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Պ. Մխիթարյանն ու նրա ուղևորներ, Ծովակ գյուղի բնակիչներ, 36-ամյա Աննա Մխիթարյանը, 13-ամյա Աշոտ Մ.-ն և 14-ամյա Սաղաթել Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել ճահճուտում:


Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Աղբյուրի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածները ամուսիներ են և նրանց 2 անչափահաս երեխաները:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page