top of page

Ըստ Բայդենի՝ ովքեր են ԱՄՆ-ի համար ամենամեծ ահաբեկչական սպառնալիքը հանդիսանում

Jun 2, 2021
1 min read

ԱՄՆ-ի համար ամենամեծ ահաբեկչական սպառնալիքը հանդիսանում են ոչ թե «Իսլամական պետության» և «Ալ Քաիդա»-ի, այլ սպիտակամորթների գերազանցության գաղափարների կողմնակիցները, Թալսա քաղաքում (Օկլահոմա նահանգ) ելույթի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Ջո Բայդենը, գրում է The Guardian-ը։


«ԱՄՆ-ի հետախուզական հանրության տվյալներով՝ սպիտակամորթների գերազանցության շարժման ահաբեկչական գործունեությունն այսօր ամենամահաբեր սպառնալիքն է մեր երկրի համար։ Ոչ թե «Իսլամական պետություն»-ը, կամ «Ալ Քաիդա»-ն, այլ սպիտակ ռասայի գերազանցության շարժումը», - ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Ավելի վաղ Բայդենն իր վարչակազմին հանձնարարել էր խստացնել ներքին ծայրահեղականության դեմ պայքարը և համապարփակ գնահատական տալ դրա հետևանքով հնարավոր ռիսկերին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page