Բայդենը հայտնել է Աֆղանստանից տարհանվածների թիվը
- Aug 23, 2021
- 1 min read

ԱՄՆ-ն օգոստոսի կեսերից Աֆղանստանից տարհանել է մոտ 30 հազար մարդու։ Սպիտակ տան ելույթի ժամանակ այդ մասին հայտարարել է Ջո Բայդենը, հայտնում է TASS-ը։
«Այսօրվա դրությամբ օգոստոսի 14-ից ԱՄՆ-ի ինքնաթիռներով տարհանել ենք մոտ 28 հազար մարդու։ Արդյունքում ընդհանուր մարդկանց թիվը, որոնց հուլիսից սկսած տարհանել ենք, կազմում է 33 հազար», -նշել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժումը գրավել է Աֆղանստանի իշխանությունն ու օգոստոսի 15-ին մտել Քաբուլ։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը։ա
Commenti