Աֆղանստանի քաղաքական առաջնորդները հանձնվեցին և լքեցին երկիրը. Բայդենը` ժողովրդին ուղղված ուղերձում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ժողովրդին ուղղված ուղերձում, բացատրել է՝ ինչու է որոշում կայացրել Աֆղանստանից զորքերը դուրս բերելու մասին, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Ես միշտ ամերիկացի ժողովրդին խոստացել եմ ազնիվ լինել: Ճշմարտությունն այն է, որ սա տեղի ունեցավ ավելի արագ, քան մենք ենթադրում էինք: Այսպիսով, ինչ է տեղի ունեցել: Աֆղանստանի քաղաքական առաջնորդները հանձնվեցին և լքեցին երկիրը: Աֆղանստանի զինվորականները կոլափսի ենթարկվեցին՝ չփորձելով կռվել:
Ամերիկյան զորքերը չեն կարող և չպետք է կռվեն և մահանան այն պատերազմում, որում աֆղանական ուժերը չեն ցանկանում պայքարել իրենց իսկ համար:
Մենք ծախսել ենք ավելի քան տրիլիոն դոլար: Մենք վարժեցրել և վերազինել ենք աֆղանական ռազմական ուժերը, որոնք բաղկացած էին մոտ 300 000 հոգուց՝ անհավատալիորեն լավ սարքավորված, ուժերով ավելի մեծ, քան ՆԱՏՕ-ի մեր շատ դաշնակիցների զինված ուժերը:
Մենք նրանց տվել ենք բոլոր անհրաժեշտ գործիքները: Թալիբները օդուժ չունեն: Մենք տրամադրել ենք օդային աջակցություն:
Մենք նրանց տվել ենք բոլոր հնարավորությունները՝ որոշելու իրենց ապագան: Այն, ինչ մենք չէինք կարող տրամադրել նրանց, այդ ապագայի համար պայքարելու կամքն էր: Սխալ է հրամայել ամերիկյան զորքերին միջամտել այն դեպքում, երբ Աֆղանստանի զինված ուժերը դա չէին անի:
Եթե Աֆղանստանի քաղաքական առաջնորդները, քանի դեռ նման իրավիճակ չկար, ի վիճակի չեղան համախմբվել հանուն իրենց ժողովրդի բարօրության, բանակցել իրենց երկրի ապագայի համար, նրանք դա երբեք չէին անի, քանի դեռ ամերիկյան զորքերը մնացել էին Աֆղանստանում՝ կրելով կրակի հիմնական բեռը և պայքարելով նրանց համար», -ասել է Բայդենը:























Comments