Աֆղանստանից իրականացվող տարհանումը պատմության խոշորագույն ավիակամուրջն է․ Բայդեն
Aug 21, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ զրույցում մարդկանց տարհանումն Աֆղանստանից անվանել է պատմության մեջ խոշորագույն ավիակամուրջը, որը կազմակերպելն անհնար կլիներ առանց արաբական միապետության օգնության։ Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Կատարը դարձել է հիմնական տեղափոխման կետը հազարավոր ամերիկացիների, երրորդ երկրների քաղաքացիների և աֆղան բնակչության խոցելի խմբերի համար, որոնց ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռները դուրս են բերում Քաբուլից։























Comments