Բայդենը մտադիր է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը ստանալ
Aug 20, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ կնոջ՝ Ջիլ Բայդենի հետ պատրաստվում է ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժինը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Բայդենը հայտնել է ABC News-ին տված հարցազրույցում՝ կոչ անելով ամերիկացիներին հետևել իր օրինակին:
«Մենք պատրաստվում ենք բուստերային պատվաստանյութ ստանալ, քանի որ պատվաստվել ենք դեկտեմբերին: Այնպես որ դա անցյալում է»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:























Comments