top of page

Սպիտակ տունն առայժմ չի հաստատել Բայդեն-Էրդողան հանդիպման մասին տեղեկությունը

Oct 28, 2021
1 min read

Ամերիկյան վարչակազմն առայժմ չի կարող հաստատել, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպելու են Գլազգոյում: Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին չորեքշաբթի հերթական ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել հայտարարությամբ. գրում է TASS-ը:


«Հիմա ես դեռ ոչինչ չեմ կարող հաստատել», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բայդենն ու Էրդողանը նախատեսում են հանդիպել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի 26-րդ համաժողովի շրջանակներում, որը կսկսվի Գլազգոյում հոկտեմբերի 31-ին:


Չորեքշաբթի Էրդողանը լրագրողներին ասել է, որ Գլազգոյում Բայդենի հետ իր առաջիկա բանակցությունների հիմնական թեման լինելու է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների հետ կապված իրավիճակը։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page