top of page

Բայդենը ժամանել է Հռոմ՝ մասնակցելու G20-ի գագաթնաժողովին

Oct 29, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել Հռոմի Ֆյումիչինո օդանավակայանում. այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառտայությունը։ Նախագահն Իտալիայում է՝ մասնակցելու Մեծ քսանյակի երկրների առաջնորդների հանդիպմանը։ Սպիտակ տան ղեկավարի Եվրոպա այցի առաջին կանգառը կլինի Վատիկանը։ Այսօր նրան կընդունի Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Հռոմում Բայդենի առանցքային բանակցություններից մեկը կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպումը տեղի կունենա այսօր։ Բացի այդ, Սպիտակ տան ղեկավարը հանդիպում կունենա Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի և վարչապետ Մարիո Դրագիի հետ։

Շաբաթ և կիրակի օրերին Բայդենը կմասնակցի տնտեսության ու միջազգային այլ կարևոր հարցերի նվիրված G20-ի նիստերին ու միջոցառումներին։ Այնուհետև Բայդենը կուղևորվի Գլազգո՝ մասնակցելու կլիմայի հարցով բարձր մակարդակի ՄԱԿ-ի համաժողովին։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page