Բայդենը հայտարարել է Լուիզիանա նահանգում տարերային աղետի մասին
Aug 30, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Լուիզիանայում «Իդա» փոթորկի հետևանքով տարերային աղետի մասին և կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել տուժածներին, հայտնում է Սպիտակ տանը:
«Այսօր նախագահ Ջոզեֆ Բայդեն-կրտսերը հայտարարեց Լուիզիանա նահանգում խոշոր տարերային աղետի մասին և կարգադրեց դաշնային օգնություն ցուցաբերել՝ ի լրումն նահանգային և տեղական իշխանությունների կողմից վերականգնողական գործողությունների՝ «Իդա» փոթորկից տուժած տարածքներում, որը սկսվել է 2021թ․ օգոստոսի 26-ին և շարունակվում է»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Դաշնային օգնությունը կներառի աղետից հետո վերականգնման գործում քաղաքացիներին աջակցելու ծրագրեր, այդ թվում՝ ժամանակավոր բնակարանների և տան վերանորոգման համար դրամաշնորհներ:























Comments