top of page

ԱՄՆ-ն Իսրայելին կմատակարարի 735 դոլարի գերճշգրիտ զենք. Washington Post

May 17, 2021
1 min read

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Մերձավոր Արեւելքում հակամարտության սրվելու ֆոնին հավանություն Է տվել Իսրայելին 735 դոլար գումարի ամերիկյան գերճշգրիտ զենք վաճառելուն: Այդ մասին գրում Է Washington Post թերթը՝ վկայակոչելով բարձրաստիճան աղբյուրների:


«Բայդենի վարչակազմը հավանություն Է տվել Իսրայելին 735 դոլար գումարի գերճշգրիտ զենքի վաճառքին»,-տեղեկացնում Է հրատարակությունը:


Նրա տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ի Կոնգրեսը նախապատրաստվող գործարքին պաշտոնապես ծանուցվել Է դեռ մայիսի 5-ին, այսինքն՝ այն բանից մոտավորպես մեկ շաբաթ առաջ, երբ ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժումն սկսել Է հարվածներ հասցնել իսրայելական տարածքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page