top of page

Բայդենը շնորհավորել է Իսրայելի նոր վարչապետին

Jun 14, 2021
1 min read

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի նոր վարչապետ Նաֆթալի Բենեթին և նրա կոալիցիոն գործընկեր Յաիր Լապիդին՝ պաշտոնի ստանձնման կապակցությամբ և խոստացել զարգացնել Իսրայելի հետ համագործակցությունը։

«Իմ վարչակազմը լիովին հավատարիմ է Իսրայելի նոր կառավարության հետ համագործակցությանը՝ իսրայելցիների, պաղեստինցիների և տարածաշրջանի ողջ բնակչության անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման համար», - ասված է Բայդենի նամակում, որտեղ նա նշել է, որ ԱՄՆ-ն Իսրայելի լավագույն ընկերն է։


Բենեթը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի առաջնորդին և երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու հույս հայտնել։



 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page