top of page

Բայդենն ու Մակրոնը քննարկել են Աֆղանստանում տիրող իրավիճակը

Aug 20, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ԱՖղանստանում տիրող իրավիճակի հարցով, որտեղ իշխանությունը զավթել են «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։


Զրույցի ընթացքում կողմերը բարձր են գնահատել ամերիկա-ֆրանսիական համագործակցությունը՝ Քաբուլից իրենց քաղաքացիների, արևմտյան կոալիցիային աջակցած աֆղանների և պաշտպանության կարիք ունեցող բնակիչների տարհանման հարցում։


Բացի այդ, Բայդենն ու Մակրոնն ընդգծել են Աֆղանստանի հարցով դաշնակիցների և գործընկերների միջև սերտ համագործակցության շարունակման կարևորությունը, մասնավորապես մարդասիրական օգնության և փախստականներին աջակցելու հարցերում։


Զրուցակիցները ողջունել են նաև հաջորդ շաբաթ Աֆղանստանի հարցով G7-ի վիրտուալ գագաթնաժողովի անցկացման պլանները։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page