Բայդենը Վաշինգտոնում Մերկելի հետ կհանդիպի հուլիսի 15-ին
Jun 12, 2021
1 min read
Updated: Jun 12, 2021

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հուլիսի 15-ին Վաշինգտոնում կընդունի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Հունիսի 11-ին այդ մասին հայտնել Է Սպիտակ տունը:
«Նախագահ Բայդենն անհամբերությամբ Է սպասում Գերմանիայի կանցլեր Անգլա Մեկելի հետ հանդիպմանը 2021 թվականի հուլիսի 15-ին Սպիտակ տանը»,- ասված Է հայտարարության մեջ: Բայդենը և Մերկելը կքննարկեն համագործակցությունը մի շարք հարցերի շուրջը, «այդ թվում, որոնք վերաբերում են COVID-19-ի համավարակի դեմ պայքարին, կլիմայի փոփոխության սպառնալիքին, ինչպես նաև միջազգային անվտանգությանը»:
Գերմանիայի նախարարների կաբինետում հավաստել են տեղեկատվությունը, մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:























Comments