top of page

Շվեյցարիան մշակում Է Պուտինի և Բայդենի հանդիպմանը լրագրողների աշխատանքի կանոնները

May 28, 2021
1 min read

Շվեյցարիայի իշխանությունները մշակում են կանոններ, որոնք Ռուսաստանի և ԱՄՆ-ի լրագրողներին թույլ կտան Շվեյցարիայի տարածք ժամանել կորոնավիրուսի համավարակի հետ կապված սահմանափակումների պայմաններում, որպեսզի լուսաբանեն նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի՝ հունիսի 16-ին Ժնևում նշանակված հանդիպումը: Այդ տեղեկատվությունը կհրապարակվի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում, մայիսի 28-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է Ժնևի ՄԱԿ-ի բաժանմունքում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Պաոլա Սերեզետին:


«Ինչ վերաբերում Է լրագրողներին, ապա մենք այժմ պատրաստում ենք տեղեկատվություն, որը կզետեղվի մեր կայքում,- ասել Է նա:- Մենք ստեղծում ենք համակարգ, որը մի կողմից կպաշտպանի կորոնավիրուսից, իսկ մյուս կողմից լրագրողներին հնարավորություն կընձեռի աշխատելու: Մեզ համար պարզ Է, որ այստեղ լրագրողներ պետք Է լինեն: Պուտնը և Բայդենը Ժնևում կհանդիպեն հունիսի 16-ին:


Դա կլինի Պուտինի առաջին արտասահմանյան ուղեւորությունն անցյալ տարվա հունվարից, երբ նա այցելեց Իսրայել և Պաղեստին, և առաջին ռուս-ամերիկյան գագաթնաժովը 2018 թվականի հուլիսին Հելսինկիում Դոնալդ Թրամփի հետ Պուտինի հանդիպումից հետո: Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները պլանավորում են «քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակը և հետագա զարգացման հեռանկարները, ռազմավարական կայունության խնդիրները, ինչպես նաև միջազգային օրակարգի հրատապ հարցեր, ներառյալ փոխգործակությունը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի բնագավառում և տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page