Հայտնի է Պուտին-Բայդեն հանդիպման վայրը

Հունիսի 16-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հանդիպումը կայանալու է Ժնևի «Լա Գրանժ» առանձնատանը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությանը։
Արտաքին գործերի նախարարության թվիթերյան էջում տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ «Շվեյցարիան շնորհակալություն է հայտնում երկու երկրներին՝ հանդիպման ընտրության հարցում Ժնևին տրված վստահության համար»։
18-րդ դարում կառուցված «Լա Գրանժ» վիլլան գտնվում է 21 հա տարածք զբաղեցնող զբոսայգու մեջտեղում՝ Ժնևի լճի ափին և սիրված վայր է քաղաքաբնակների հանգստի համար։ 1917 թվականից ի վեր այն պատկանում է քաղաքային իշխանություններին և այնտեղ այժմ գործում է գրադարան























Comments