top of page

Բայդենը և Պուտինը պայմանավորվել են ընդլայնել երկխոսությունը սպառազինությունների շուրջ. «Արմենպրես»

May 11, 2021
1 min read

ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը համաձայնել են ընդլայնել քննարկումները սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ, և այժմ իրականացվում է բանավեճերի նման ձևաչափի նախապատրաստում: Այդ մասին Զինաթափման շուրջ խորհրդաժողովում հայտնել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Վուդը:


«Նախագահ Բայդենը և նախագահ Պուտինը համաձայնել են ընդլայնել բանավեճերը մի ամբողջ շարք սպառազինությունների նկատմամբ վերահսկողության ռազմավարական կայունության և անվտանգության ներկայիս հարցերի շուրջ: Մենք այդպիսի բանավեճերի նախապատրաստման գործընթացում ենք»,-ասվում է Վուդի հայտարարության մեջ, որը զետեղված է Ժնևում միջազգային կազմակերպություններին առընթեր ԱՄՆ-ի ներկայացուցչության կայքում:


Նա նշել է, որ ՌՀՍ-3 պայմանագրի (ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման և սահմանափակման վերաբերյալ) գործողության հինգ տարով երկարացումը ԱՄՆ-ին ժամանակ կտա (գործընկերների և դաշնակիցների հետ համագործակցության հարցում) ՌԴ-ի հետ նման վերահսկողության հասնել, որը հաշվի կառներ ողջ ռուսաստանյան միջուկային սպառազինությունը, ներառյալ նոր ռազմավարական համակարգերը և ոչ ռազմավարական միջուկային սպառազինությունները: Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ՌՀՍ-3 պայմանագիրը ուժի մեջ է մտել 2011 թվականի փետրվարի 5-ին:


Այն նախատեսում է, որ կողմերից յուրաքանչյուրն իր միջուկային զինանոցները կրճատի այնպես, որպեսզի յոթ տարի անց և հետագայում սպառազինությունների միագումար քանակը չգերազանցի 700 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, բալիստիկ հրթիռները՝ սուզանավերի և ծանր ռմբակոծիչների վրա, ինչպես նաև 1550 մարտագլխիկները և ծավալված ու չծավալված 800 արձակման կայանքները:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page