Ի՞նչ հարցեր կքննարկվեն Զելենսկի - Բայդեն հանդիպմանը

Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Զելենսկին և Բայդենը Սպիտակ տան հանդիպման ժամանակ մտադիր են քննարկել ստրատեգիական համագործակցության, անվտանգային և Ուկրաինայի տնտեսության մեջ ներդրումներ կատարելու վերաբերյալ հարցեր: Այս մասին «Ուկրաինա 24»-ի եթերում պատմել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան:
Նրա խոսքերով՝ գալիք հանդիպումը Կիևի և Վաշինգտոնի հարաբերությունները պետք է բարձրացնի նոր մակարդակի: «Ռուսական ագրեսորին» դիմակայելու վերաբերյալ հարցերն երկու երկրների դիվանագետներն արդեն քննարկում են: «Մենք քննարկել ենք մի քանի շատ կարևոր գաղափարներ, առայժմ այդ մասին չեմ կարող մանրամասներ հայտնել»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:
Զելենսկին Բայդենից Սպիտակ տուն այցելելու հրավեր ստացել է հեռախոսազրույցի ընթացքում՝ հունիսի 7-ին: Հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին:























Comments