top of page

Բայդենի կատակը բարկացրել է ամերիկացիներին

Sep 25, 2021
1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակով ամերիկյան մամուլը համեմատել է հնդկական մամուլի հետ, ինչը քննադատության ալիք է բարձրացրել ամերիկացիների շրջանում: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։


Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Բայդենը հանդիպել են ուրբաթ օրը Սպիտակ տանը: Մինչ լրագրողներին հրավիրելը, ԱՄՆ նախագահը նշել է, որ հնդկական մամուլը շատ ավելի լավ է աշխատում, քան ամերիկյանը, և նախազգուշացրել Մոդիին, որ տեղի լրագրողները «առարկայական հարցեր» չեն տա:


Նա նաև առաջարկել է, որ Մոդին չպատասխանի ամերիկացի թղթակիցներին:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page