Պուտինը պատմել է, որ Բայդենը դեռևս հեռախոսազրույցի ժամանակ է բացատրել «մարդասպանի» մասին իր խոսքերը
Jun 16, 2021
1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը հեռախոսազրույցում բացատրել է «մարդասպանի» մասին իր խոսքերը: Ռուսաստանի ղեկավարը հավելել է, որ գոհ է այս բացատրություններից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Այսպես Պուտինը չորեքշաբթի օրը, Ժնևում ամերիկացի առաջնորդի հետ բանակցություններից հետո պատասխանել է լրագրողների այն հարցին, թե նախագահներին հաջողվե՞լ է բացատրվել Ռուսաստանի առաջնորդի հասցեին Բայդենի կոշտ արտահայտություններից հետո:
«Կոշտ հայտարարությունների վերաբերյալ. ինչ կարելի է ասել, մենք բոլորս գիտենք այդ հայտարարությունները: Դրանից հետո նախագահ Բայդենը զանգահարել է ինձ, մենք բացատրվել ենք: Ես բավարարված եմ այդ բացատրություններով»,-ասել է Պուտինը:























Comments