top of page

ԲԴԽ պաշտոնակատարը հանդիպել է ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորներին

Sep 23, 2021
1 min read

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարն ու ԲԴԽ անդամները հանդիպել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասութան դատարանի քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ:


Հանդիպման ընթացքում քննարկվել են հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջի և վճարման կարգադրությունների քննության համար դատավորների ենթամասնագիտացում սահմանելու հարցերը:


Քննարկվեց նաև, թե ինչ ողջամիտ ժամկետ պետք է սահմանվի պարզեցված վարույթների քննության արդյունավետությունը բարձրացնելու համար:


Հանդիպման մասնակիցները շեշտեցին, որ պարզեցված վարույթների առանձնացումը կնպաստի քաղաքացիական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածության թեթևացմանը:


 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page