top of page

ԲԴԽ-ն միջնորդության քննության փուլում արդեն իսկ որոշումը կայացրած է եղել․ Արսեն Սարդարյան



Բորիս Բախշիյանի պաշտպան Արսեն Սարդարյանը գրել է․


Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու վերաբերյալ ԲԴԽ նիստի ձայնագրությունը լսելիս նկատեցի, որ 31.01.2022թ. ԲԴԽ նիստին ժամը 22:16 րոպեին դատախազի հերթական ելույթի ժամանակ պատահական ձայնագրվել է նաև ԲԴԽ նախագահի ցածր տոնով հավանաբար իր կողքը նստած ԲԴԽ անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանի հետ ունեցած խոսակցությունը, որի ժամանակ ԲԴԽ նախագահն ասում է. «(…)11-ին դնենք, հրապարակենք, սկսենք(…)»


Ոչ իրավաբան գործընկերներս կմտածեն, թե կազմակերպչական հարցեր են, ինչ իմաստ ունի ուշադրություն հրավիրել դրա վրա:


Սակայն, իրականում այս խոսակցությունը ցույց է տալիս, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն տալու հարցի քննարկումը չավարտած, խորհրդակցական սենյակ չհեռացած, ԲԴԽ նախագահը արդեն իսկ վստահ է եղել, ԲԴԽ անդամների կողմից կողմ քվեարկելու հարցի շուրջ, քանի որ երկրորդ միջնորդության քննարկումը կարող է սկսել միայն առաջին միջնորդությանը դրական լուծում տալու դեպքում:


Սա նշանակում է, որ փաստացի վերոգրյալ միջնորդության քննարկումը կրել է ձևական բնույթ, և ԲԴԽ-ն միջնորդության քննության փուլում արդեն իսկ որոշումը կայացրած է եղել…




858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page