top of page

Դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու

  • Aug 5, 2021
  • 1 min read


Այսօր՝ օգոստոսի 5-ին, Բարձրագույն դատական խորհրդում շարունակվեց դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը:


Նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրապարակեց «Armdaily.am» լրատվական կայքից ստացած գրավոր պատասխանն առ այն, որ դատավորի հարցազրույցի ձայնագրությունը չի պահպանվել, հետևաբար, այն տրամադրել չեն կարող։


Այսօրվա նիստում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով, որից հետո ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Այն կհրապարակվի օգոստոսի 16-ին, ժամը՝ 15.00-ին:



ความคิดเห็น


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page