Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի որդին իր նորամուտն է նշել պրոֆեսիոնալ սպորտում
Sep 21, 2021
1 min read

Ռոմեոն պայմանագիր է կնքել «Ֆորտ Լոդերդեյլի»՝ MLS-ի երրորդ դիվիզիոնի ակումբի հետ, որը նաև նրա հորը պատկանող «Ինտեր Մայամիի» պահեստային թիմն է:
«Ֆորտ Լոդերդեյլն» օրերս հյուրընկալեց «Տորմենտային»: Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, Ռոմեոն անցկացրեց իր առաջին հանդիպումը: Նա խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և 79 րոպե անցկացրեց խաղադաշտում: Այսպիսով, 19-ամյա Ռոմեոն դարձավ Դևիդ Բեքհեմի որդիներից առաջինը, որն իր դեբյուտը նշեց պրոֆեսիոնալ ֆուտբոլում:























Comments