ԵՄ խորհուրդը ընդունեց Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

ԵՄ խորհուրդը Լյուքսեմբուրգում կայացած իր նիստին ընդունեց Բելառուսի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը։
Անհատների, ձեռնարկությունների եւ ընկերությունների ցուցակը կհրապարակվի այսօր, որից հետո սահմանափակումներն անմիջապես ուժի մեջ կմտնեն։
Այսօր ավելի վաղ ԵՄ արտաքին եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ նոր պատժամիջոցների փաթեթն ավելի լայն կլինի: «Կարծում եմ, որ դրանում կլինի 86 մարդ կամ կազմակերպություն»,- ասել է Բորելը:
Ինչպես գիտեք, 2020 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին պատժամիջոցների երեք փաթեթների սահմանումից հետո ցուցակում ընդգրկված է 88 անձ, այդ թվում Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաեւ՝ յոթ հաստատություն եւ ձեռնարկություն:
Նրա խոսքով՝ նախարարները մտադիր են քննարկել նաեւ Բելառուսի դեմ տնտեսական պատժամիջոցները: Այս քննարկման արդյունքները կներկայացվեն Եվրոպական խորհրդին, այսինքն` ԵՄ գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 24-ին եւ 25-ին Բրյուսելում: Միայն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից միջոցառումների քննարկումից հետո դրանք կհաստատվեն Եվրամիության խորհրդի կողմից:























Comments