top of page

Բելառուսն ու Ռուսաստանը կդիմակայեն Արևմուտքի հարձակումներին. Լուկաշենկո

Jul 2, 2021
1 min read

Բելառուսն ու Ռուսաստանը ոչ միայն կդիմակայեն Արևմուտքի հարձակումներին, այլև կօգտագործեն դրանք համագործակցության ամրապնդման համար: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է Բելառուսի և Ռուսաստանի շրջանների VIII ֆորումի նիստում, փոխանցում է belta.by-ն:


Լուկաշենկոն երախտագիտություն է հայտնել Վլադիմիր Պուտինին այս դժվարին ժամանակահատվածում Բելառուսի հրապարակավ աջակցության համար՝ հատկապես երկրում իրավիճակն ապակայունացնելու և տնտեսությունը փլուզելու փորձերի ֆոնին:


Բելառուսի նախագահն ասել է, որ այս հարցը քննարկվել է երկու երկրների ղեկավարների միջև հինգշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:


«Եզրակացությունը, որին մենք եկանք զրույցի արդյունքում, հետևյալն է՝ մենք ոչ միայն կդիմակայենք մեր պետությունների դեմ հարձակումներին: Մենք կօգտագործենք այս պահը՝ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու և մեր պետությունները բացարձակապես անկախ դարձնելու համար՝ ոչ միայն տնտեսական առումով: Սա մեր բանակցությունների արդյունքն է», - ասել է Բելառուսի ղեկավարը:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page