Բելառուսը Ռուսաստանից ստացել է БТР-82А զրահամեքենաների առաջին խմբաքանակը
Sep 30, 2021
1 min read

Բելառուսն ստացել է ռուսական БТР-82А զրահամեքենաների առաջին խմբաքանակը, երկրորդ խմբաքանակը կստացվի այս տարվա նոյեմբերին։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նոր զրահատեխնիկայի հիմնական մասը կմտնի Բելառուսի 120-րդ առանձին մեքենայացված բրիգադի սպառազինության մեջ։ БТР-82А-ի մի քանի միավոր կստանան 72 ՄՈւԿ-ը (Միավորված ուսումնական կենտրոն) և Բելառուսի Ռազմական ակադեմիան:























Comments