Բելգիայում բացվել է աշխարհում առաջին էկո գերեզմանատունը
Oct 11, 2021
1 min read

Բելգիայի Ֆլանդրիա նահանգում բացվել է աշխարհի առաջին էկո գերեզմանատունը. այդ մասին հաղորդում է Europulse-ը:
Եկեղեցու բակում արգելվում է գերեզմանաքարեր տեղադրել, սեղաններ տեղադրել, իսկ մահացածներին հնարավոր է հուղարկավորել միայն վերամշակված նյութերից պատրաստված կենսաքայքայվող դագաղներում: Նոր գերեզմանատունը 600 տեղ է նախատեսում։ Հողատարածքները չեն վաճառվում, տրվում են վարձակալությամբ՝ 25 տարի ժամկետով: Նախագծի ստեղծողների հաշվարկների համաձայն՝ հենց այսքան ժամանակ է պահանջվում, որպեսզի մարդու մարմինը ձուլվի բնությանը:























Comments