top of page

Մեչիդի բացումն արդեն եղել է, ոչխարն էլ մորթել են. Բելլա Լալայան

Jun 3, 2021
1 min read


Լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Ստեփանակերտի օդանավակայանից և կից գրել․

«Մեչիդն էլ ունեցանք արդեն, բացումն արդեն եղել է, ոչխարն էլ մորթել են։

Շատերը այս աննորմալ ու նվաստացնող երևույթի համար արդարացնող պատճառ են գտել, թե՝ խաղաղապահների մեջ մուսուլմաններ կան։ Նույն մուսուլմանների համար շատ հանգիստ կարող էին Աղդամում, որը մի քանի կիլոմետր է հեռու օդանավականայանից, մեչիդ կառուցել, մանավանդ, որ այնտեղ թուրքերը բազա ունեն։


Ինչու՞ եք փորձում սեփական երկրում արդարացնել մեզ նվաստացնող ամեն մի երևույթ։

Իսկ որ, Ալիևը ներկա է եղել այդ մեչիդի բացմանը՝ սրան ի՞նչ կասեք։


Դուք կարող եք գնալ Շուշի՝ մեր եկեղեցին աղոթելու։ Այսինքն, մեր եկեղեցին էդ ուզուն ախմախը քանդում է, մեչիդի վերածում, մենք էլ ստեղ ծափահարում ենք, որ մեչիդ են կառում, որորվհետև, խաղաղապահների մ եջ մուսուլման կա։ Դուք հասկանում եք, որ երբ Ստեփանակերտի օդանավակայանը սկսի նորմալ գործել, ամեն ուղևոր՝ առաջինը ինչ տեսնելու է մեր երկրում՝ մեչիդն է լինելու։


Ու դրանից հետո մենք կարողանալու ենք ապացուցել, որ սա հայկական պատմական հող է։ Իմ կարծիքով, գոնե այսքանից հետո, ձեր ինքնապաշտանության բնազդը պիտի հազարի վրա գործեր, բայց, ոնց տեսնում եմ, դեռ թմբիրի մեջ է»։








 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page