top of page

Բեռլինում ձախ արմատականների հետ բախումների արդյունքում 60 ոստիկան է տուժել

Jun 17, 2021
1 min read

Ֆրիդրիխշեյնի շրջանում ձախ արմատականների հետ բախումների ժամանակ 60 ոստիկան տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Այս մասին չորեքշաբթի հաղորդել է DPA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:

Անկարգությունները սկսվել են Ռիգեր-շտրասե փողոցի վրա: Այնտեղ լքված բազմաբնակարան շենք կա, որտեղ ապրում են տարբեր ձախ միությունների ներկայացուցիչներ: Մի քանի տարի շարունակ իշխանությունները փորձում էին ազատել այն, սակայն բախվում էին արմատականների հակազդեցությանը:


Հինգշաբթի Բեռլինի օպերատիվ ծառայությունները պետք է տների ստուգում անցկացնեն Ռիեգեր-շտրասեի վրա` հրդեհային անվտանգությունը ստուգելու համար: Տան բնակիչները մտադիր չեն քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին ներս թողնել, իսկ փողոցում այրվող անվադողերի եւ փշալարերի բարիկադներ են կանգնեցրել: Նրանք քարեր ու շշեր են նետել դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա:

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page