Բեռլուսկոնիին հոսպիտալացվել է
Aug 27, 2021
1 min read

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին հոսպիտալացրել են Միլանում: Ինչպես ՏԱՍՍ-ին հաղորդել է նախկին վարչապետի ներկայացուցիչը, 84-ամյա քաղաքական գործչի ինքնազգացումը բավարար է:
«Հոսպիտալացումն անհրաժեշտ էր հանգամանալից կլինիկական հետազոտության համար»,- նշել է գործակալության զրուցակիցը:
«Սան Ռաֆայելե» հիվանդանոցում Բեռլուսկոնին գտնվում է օգոստոսի 26-ից: Ինչպես նշել է ANSA գործակալությունը, նախկին վարչապետը կանցնի հերթական հետազոտությունը գրեթե մեկ տարի առաջ COVID-19-ով հիվանդանալուց հետո:























Comments