Բեռլուսկոնին ԱՄՆ-ի՝ Աֆղանստանից զորքերը դուրս բերելու որոշումը, սարսափելի սխալ է անվանել

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կարծում է, որ զինծառայողներին Աֆղանստանից դուրս բերելու ԱՄՆ իշխանությունների որոշումը սարսափելի սխալ էր։ Քաղաքական գործչի հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի «Առաջ, Իտալիա» կուսակցության Facebook-ի էջում, հայտնում է TASS-ը:
«Այդ երկրում կայունության և անվտանգության երաշխավորման համար 20 տարվա զոհերն ու արյունահեղությունը խափանվել են՝ Աֆղանստանից զորքերի դուրսբերմամբ, որը պարզվեց հապճեպ էր և համպատրաստից։ Այն եզրակացության մասին որոշումից հետո, որն ընդունել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և հաստատել Է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, այլ երկրների մոտ «...» «մնալու շանս չկար», - ընդգծել Է Բեռլուսկոնին: - Այդ վաղաժամ դուրս բերումը լուրջ սխալ էր, սակայն անգործությունն այժմ ավելի կործանարար կլինի»։























Comments