top of page

Բեռլուսկոնին Պուտինին անվանել է աշխարհում մնացած միակ հզոր առաջնորդը

Sep 30, 2021
1 min read

Իտալիայի նախկին վարչապետ, «Առաջ Իտալիա» կուսակցության առաջնորդ Սիլվիո Բեռլուսկոնին կարծում է, որ ներկայում միջազգային քաղաքականության մեջ նշանավոր անձնավորությունների պակաս կա, և այդ առումով նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է միակ իսկապես հզոր առաջնորդն աշխարհում: Այդ մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։


Հինգշաբթի թուրինյան «La Stampa» թերթին տված հարցազրույցում Բեռլուսկոնին խոսել է այն մասին, թե ինչպես է ՌԴ նախագահը շնորհավորել իրեն 85-ամյակի առթիվ:


«Ասել եմ՝ Վլադ, դա քեզ ասում եմ ոչ թե նրա համար, որ քծնեմ, դու ինձ գիտես, ես միշտ անկեղծ եմ․ բայց այսօր աշխարհում միակ իրական առաջնորդը դու ես։ Նա ծիծաղել է, բայց ես չեմ կատակել, դա պարզապես ճշմարտություն է»,- հայտարարել է Բեռլուսկոնին։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page