top of page

Բեռնատարում 320 գրամից ավելի թմրանյութ կար (տեսանյութ)

  • Feb 1, 2022
  • 1 min read

ree

Հունվարի 27-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Արաբկիրի ոստիկանները տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով Արտաշատի բաժնի գործընկերների հետ:


Նույն օրը Նորաշեն գյուղից, «Զիլ» մակնիշի բեռնատարով հանդերձ, Արտաշատի բաժին բերման ենթարկվեցին Արմավիրի մարզի երկու բնակիչ՝ 76 և 51 տարեկան:


76-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ նմանատիպ զանգվածով ապակյա տարա՝ 320 գրամ քաշով:


Ըստ 76-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է:


Նշանակվել է փորձաքննություն:


Հանգամանքները պարզվում են:



Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page