top of page

Ծեծ և կաշառք․ ԲՀԿ-ական նախկին պատգամավորը կալանավորվել է. «ArmLur.am»

Oct 22, 2021
1 min read


Նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը կալանավորվել է։ Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը։


Ըստ աղբյուրի՝ 2016 թվականի մայիսի 9-ին Եղվարդի Խճուղում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչ Վաղինակ Սահակյանին: Ջանիբեկ Հայրապետյանը հարվածել է Վաղինակ Սահակյանի դեմքին, զրկել է վերջինիս ձախ աչքից և պատճառել ծանր մարմնական վասվածք:


Աղբյուրը նաև հայտնում է, որ նշված դեպքի փաստով նախապատրաստված նյութերի ընթացքը հօգուտ իրենց լուծելու համար Ջանիբեկ Հայրապետյանը մի խումբ անձանց միջնորդությամբ եւ օժանդակությամբ իրավասու պաշտոնյաներին խոշոր չափի կաշառք է տվել, որի դիմաց թաքցվել է նշված դեպքին՝ Ջանիբեկ Հայրապետյանի մասնակցության փաստը, իսկ կատարված արարքը մեղսագրվել է Գևորգ Բայադյանին:


Ավելին, իրավապահները տվյալներ ունեն, որ վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք ստացած Սահակյանը սպառնալիքների եւ ճնշումների ներքո հրաժարվել է բողոքից, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժել:


Սակայն այսօր տարիներ առաջ տուժած անձը որոշել է կատարվածի մասին պատմել իրավապահներին եւ իրավապահները դեպքին ընթացք են տվել եւ նյութեր են նախապատարաստում։ Նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը աղբյուրին մեկնաբանություն չի տվել։


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 
 
 

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page