Հրավիրվել եմ ոստիկանական բաժանմունք. ԲՀԿ պատգամավորի թեկնածու
- Jun 16, 2021
- 1 min read

ԲՀԿ պատգամավորի թեկնածու Աշոտ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հրավիրվել եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանական բաժանմունք։
Հավանաբար Հունիսի 14-ին իմ նախընտրական շտաբ ներխուժած նիկոլական թափթփուկներին նեղացնելու, դուրս շպրտելու և համարժեք պատասխան տալու համար հարուցված քրեական գործով է։
Հանդիսանալով ԲՀԿ ընտրացուցակով պատգամավորի թեկնածու, կարող եմ փաստել, որ այս ապիկար իշխանությունը շարունակում է իր բոլոր լծակները գործադրել ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժերի նկատմամբ ռեպրեսիաներ կիրառելու համար։
Ոչ մի միջոցով ձեր վերջաբանը չեք փոխելու։ Ձեզ մնացել է 4 օր»:
Comments