Ի՞նչ փոփոխություններ կլինեն անձնագրերի տրամադրման կարգում. մանրամասնում է Մնացական Բիչախչյանը

ՀՀ քաղաքացիներն իրենց անձնագրում որպես ծննդավայր կարող են նշել ոչ թե պետությունը, այլ ծնվելու քաղաքը, ինչպես նաև՝ արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրվելու են ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը: Ի՞նչ են ենթադրում այս փոփոխությունները․ թեմայի շուրջ MediaHub.am-ը զրուցել է անձնագրերի և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանի հետ։
Ըստ նրա՝ նախագծով առաջարկվում է, որ անձնագրում նշվի երկիրը, պետությունը, կամ, եթե քաղաքացին ցանկանա, ապա մարզը, քաղաքը, գյուղը։ Եթե քաղաքացին կպնդի, որ չի ուզի պետությունը նշվի կամ կա այլ վիճահարույց խնդիր, որ պետական մարմինը կկանգնի խնդիրների առաջ, արդեն կնշվի բնակության վայրը։
Կառավարությունը երեկ հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:























Comments