top of page

Վարդան Բիչախչյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ

Jun 30, 2021
1 min read

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:


Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 71 միավոր՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:


46 միավորով երկրորդ հորիզոնականում է նախորդ մրցաշրջանում «Նոայի», իսկ այժմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:


38 միավորով լավագույն եռյակը եզրափակել է ավարտված մրցաշրջանում «Ուրարտուն» և «Ալաշկերտը» գլխավորած Ալեքսանդր Գրիգորյանը:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page