Միլիարդատեր Բիլ Գեթսը 66-ամյակը նշել է Ջեֆ Բեզոսի ընկերակցությամբ՝ Թուրքիայում

Մուլտի միլիարդատեր և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն իր 66-ամյակը նշել է Թուրքիայում՝ միլիարդատեր ընկերոջ՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի ընկերակցությամբ. հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ Բեզոսը 50 հյուրերի թվում էր, որոնք հրավիրված էին Գեյթսի մասնավոր երեկույթին Միջերկրական ծովի ափին։
Գեյթսը, որը ժամանակին աշխարհի ամենահարուստ մարդն էր, իսկ այժմ 124 միլիարդ դոլար կարողությամբ իջել է Forbes-ի հարուստների ցուցակի չորրորդ հորիզոնականը, հյուրերին ուղղաթիռով տեղափոխել է իր՝ շաբաթական 2 միլիոն դոլարով վարձակալած «Լանա» զբոսանավից Ֆեթհիյեն՝ Sea Me Beach ակումբ։
Չորս ժամ տևած երեկույթի մասնակիցների գաղտնիությունն ապահովված է եղել շքեղ և մեկուսի հանգստավայրում, քանի որ միջոցառմանը բոլոր աշխատողներին արգելված էր օգտագործել իրենց հեռախոսները:























Comments