Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր
- Jan 5, 2022
- 1 min read

Հունվարի 4-ին կատարվել է 103 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Այդ մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 25-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք:
Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 32641 քաղաքացու հետազոտություն, որից 4831-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։























Comments