top of page

Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր․ կորոնավիրուսային իրավիճակը Արցախում

  • Dec 1, 2021
  • 1 min read


Նոյեմբերի 30-ին կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը։


Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր: Բժիշկները 21 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 55-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։


2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 23678 քաղաքացու հետազոտություն, որից 3996-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։


Արձանագրվել է 4 մահվան դեպք։


60-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր սուր շնչական անբավարարություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, զարկերակային հիպերտենզիա, հետվիրահատական հիպոթիրեոզ:


81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, շաքարային դիաբետ, երիկամների սուր վնասում:


63-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, շաքարային դիաբետ:


85-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն, պրոգրեսիվող պոլիօրգան անբավարարություն:

Comments


858.jpg
24time.png
  • Facebook Социальной Иконка
  • YouTube Социальные Иконка
  • Instagram
bottom of page